Կոլորադոյում հրաձգության հետևանքով՝ չորս մարդ է զոհվել, երեքը վիրավորվել է
USAԱՄՆ Կոլորադո նահանգի մայրաքաղաք Դենվերում և շրջակայքում կրակոցների հետևանքով անհայտ անձը կրակել և սպանել է չորս մարդու, երեքը վիրավորվել է հրազենից, այդ թվում՝ մեկ ոստիկան, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Իրավապահների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Դենվեր քաղաքի տարբեր վայրերում, իսկ երկուշաբթի երեկոյան տեղական ժամանակով ավարտվել է Լեյքվուդ քաղաքում։
«Առաջին կրակոցից երեք մարդ վիրավորվել է հրազենից։ Երկու կին սպանվել է։ Դրանից անմիջապես հետո, կարծում ենք, երկրորդ կրակոցն է եղել... Մեկ չափահաս տղամարդ է մահացել»,- ասուլիսում ասել է Դենվերի ոստիկանապետ Փոլ Փայզենը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ կրակոցներն իրականացվել են քաղաքի չորս կետերում։ Մի պահ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի օգտագործած ավտոմեքենան, որից հետո սկսվել է հետապնդում` կրակոցներով։ Իրավապահները, ոստիկանապետի խոսքով, հետապնդման ընթացքում չեն տուժել։
Այնուհետև հարձակվողը փախել է և կրակել ոստիկանների վրա, ինչի հետևանքով՝ իրավապահներից մեկը վիրավորվել է և հրազենային վնասվածքով հոսպիտալացվել: Դրան հաջորդած փոխհրաձգության ժամանակ կասկածյալը սպանվել է։
Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալը գործել է միայնակ, և տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում։ Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն։