Կարա Դելևինը և Սելենա Գոմեսը նույն դաջվածքներն են արել իրենց մարմնի վրա (լուսանկար)
ФотографииԴերասանուհի, մոդել Կարա Դելևինը և երգչուհի Սելենա Գոմեսը նույն դաջվածքներն են արել դաջվածք անող մասնագետ Bang Bang-ի մոտ։
«Սպանություններ մեկ շենքում» սերիալում խաղացած ընկերուհիները լուսանկարվել են՝ ցուցադրելով իրենց նոր դաջվածքները: Դելևինը կեցվածք է ընդունել կիսամերկ, իսկ Գոմեսը՝ բաց մեջքով:
Դաջվածքները արված են ջրանկարչական ոճով և պատկերում են վարդեր, որոնցից ջուր է կաթում։ «Մինչև վերջին պահը ես նրանց չասացի, որ դրանք իմ առաջին ջրանկարչական դաջվածքներն են», - խոստովանել է նա: