Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը․ Պեսկով
ИностранныйՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր Վլադիմիր Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:
«Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողության հենց սկզբից ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն շարունակաբար զեկուցել է Պուտինին Ղազախստան զորքերի տեղափոխման ընթացքի և հանձնարարված խնդիրների կատարման մասին։