Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր չի պակասել. ՀՀ ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել

Общество

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո:

1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:

Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:

Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:

Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:

Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:

Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է.

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:

Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել:

Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները:

 Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:

Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների:

Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտանգելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:

Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:

Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն»,- նշել է Արման Թաթոյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное