«Անհավանական կարոտել էի ձյունը»․ Արևիկ Ուդումյանի լուսանկարը Ծաղկաձորից
ДосугՊրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ծաղկաձորից, որոնցում ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։
«Խոսքերս հետ եմ վերցնում միշտ ամռանն ապրելու ցանկության մասին։ Անհավանական կարոտել էի ձյունը։ Իհարկե ոչ հետեւանքները` մոխրագույն ջրիկ կամ սարսափելի սառույցները, այլ հենց փափուկ, սիրուն, ճերմակ, խրթխրթան ձյունը։ Ծնունդս հեքիաթային դարձրեցին իմ ամենաներն իրենց անակնկալներով ու այս հեքիաթային եղանակը», - գրել է նա։