Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին. կան վիրավորներ
Чрезвычайный случайԱյսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վատի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավոորւթյամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: