«Ինչ կուզեմ՝ կանեմ, հանգստացեք մի հատ, տիրություն արեք». Ռուբինյանը հունից դուրս եկավ
Տեսանյութեր«Երկրորդ անգամ է, որ այս ամբիոնից զարմանալիորեն ազդեցության գործակալի մասին ինչ որ թեզեր են հնչում։ Մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ ժամանակաշրջանում այլ երկրում գտնվելը բերել կապել ազդեցության գործակալության հետ, նույնն է, թե ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինելու հետ». Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝:
Արշակյանի ելույթի ընթացքում պատգամավորներից մեկը խոսեց, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․
«Ինչ էր Ձեր անունը, Հռիփսիմե Ստամբուլյան, խսիտ նկատողություն եմ հայտարարում»:
«Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեր ամբողջ խմբակցությանը ես արդեն կոչ եմ անում՝ հանգստացե՛ք մի հատ, կանեմ՝ ինչ կուզեմ, տիրությու՛ն արեք ձեզ»,-ասաց Ռուբինյանը:
«Չեք կարող»,-արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Կարող եմ»,-ասաց Ռուբինյանը և տեղից վեր կացավ՝ մոտենալով «Հայաստան» խմբակցության շարքերին:
Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների վիճաբանությունից հետո Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց: