Մարդը իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, բայց իրականում անմրցունակ կուկուռուզնիկ է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին
БлогосфераՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին
1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի:
2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալքիները:
3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ:
4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»: