Բլոգերը կիսվել է հաջող ժամադրության կանոնով
ДосугԲլոգեր Սոֆիա Ֆրանկլինը բացահայտել է այն կանոնը, որին միշտ հավատարիմ է մնում երիտասարդների հետ առաջին անգամ հանդիպելիս։ Նա կիսվել է այս մասին իր TikTok-յան օգտահաշվում:
Աղջկա խոսքով՝ տղամարդիկ սիրում են առողջ մրցակցություն։ Առաջին ժամադրության ժամանակ Սոֆյան միշտ իրեն խմիչք է պատվիրում «գաղտնի երկրպագուի» անունից։ Նա բացատրել է, որ ամեն անգամ երիտասարդներին ասում է, որ գնում է զուգարան, փոխարենը գնում է բար և իր համար խմիչք է գնում, որը հետո բերում են իրենց սեղանի մոտ։
Բլոգերը վստահեցնում է, որ նման հնարքը երիտասարդի մոտ խանդի զգացում է առաջացնում ու հասկացնում, որ աղջիկն այլ տարբերակներ էլ ունի։ Նա նաև հավելել է, որ խմիչքի փոխարեն երբեմն իր համար ծաղկեփունջ է պատվիրում։