«Էհ՜, տիկի′ն Ստամբուլյան, տեսնո՞ւմ եք... ես ուզում եմ, իրոք, պաշտպանել ձեզ»․ Ռուբինյանը՝ Ստամբուլյանին
Видео«Ես ուզում եմ, իրոք, պաշտպանել տիկին Ստամբուլյանին: Ես կարծում եմ, որ, իրոք, չի կարելի մարդկանց տարբեր սպեկուլյացիաների միջոցով փորձել թիրախավորել։ Ես համացանցում տեսա, որ տիկին Ստամբուլյանին փորձում են թիրախավորել, որովհետև դրոշի տեսքով իր կրծքանշանը թեքվել էր։ Տիկին Ստամբուլյանը հո հատուկ չէր թեքել». Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի մասին։
«Եվ պետք չի թիրախավորել մարդկանց այս կամ այն երկրի հետ որևէ տնտեսական փոխհարաբերակցության մեջ լինելու համար»,-եզրափակեց Ռուբինյանը: