Գյումրիում գազի հոտ է տարածված
Գյումրիում տևական ժամանակ է օդում գազի հոտ է տարածված, ինչն անհանգստություն է առաջացրել։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ պատասխանատուների վստահեցմամբ, այն փորձարկման արդյունք է և անհանգստանալու կարիք չկա։
«Գյումրիում տարածված գազի հոտը մեր քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ Պատասխանատուների վստահեցմամբ փորձարկման արդյունք է և անհանգստանալու կարիք չկա», — նշված է հաղորդագրության մեջ։