Սերբիայի ՆԳՆ-ն հայտարարել է նախագահ Վուչիչի դեմ մոտալուտ մահափորձի մասին
WorldՍերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով` ԵՄ երկրներից մեկը տեղեկատվություն է փոխանցել կազմակերպված հանցավոր խմբի մասին։ Այն ստեղծվել է քրեական հեղինակություն Ռադո Զվիցերի կողմից: Բանդայի ստեղծման նպատակը քաղաքական գործչին սպանելն է:
2021 թվականի փետրվարին նույնպես հայտնի դարձավ, որ մահափորձ է նախապատրաստվում Սերբիայի նախագահի դեմ։ Սպանությունը պետք է տեղի ունենար հունվարի 27-ին, երբ Վուչիչը Բելգրադում բացում էր սերբական միջնադարյան թագավորության հիմնադրի հուշարձանը։ Այդ օրը նախագահին պաշտպանելու համար հատուկ նշանակության զորքերի ավելի քան 850 զինծառայող էր ուղարկվել։