Ինդոնեզիայում փողոցային բախումների հետևանքով՝ մոտ 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)
PhotosԻնդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքում տեղի բնակիչների երկու մեծ խմբերի միջև փողոցային բախումների հետևանքով՝ մոտ 20 մարդ է զոհվել։ Բախումը տեղի է ունեցել այրված կարաոկե ակումբում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։
Դանակով հարվածից մեկ մարդ է մահացել երեքշաբթի գիշերը տեղի ունեցած երկու խմբերի՝ ավելի քան 300 հոգանոց տեղի բնակիչների միջև տեղի ունեցած բախման ժամանակ։ Եվս 17 մարդ մահացել է բախման ժամանակ հրկիզված կարաոկե ակումբում բռնկված հրդեհից, հայտնում է գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ առայժմ ճանաչվել է միայն դանակի հարվածից մահացածի ինքնությունը, մնացած զոհերը ծանր այրվածքներ են ստացել և արտաքին նշաններով հնարավոր չէ նույնականացնել։
Անկարգությունների ստույգ պատճառները դեռ հայտնի չեն։