Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը ոչ մի առաջընթաց չի արձանագրել․ հայտարարություն

Армения

Հունվարի 25-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես Վրաստանը Հայաստանից գտնվում է ավելի բարձր դիրքերում, 45 միավորով զբաղեցնում է 55-րդ տեղը։ Թուրքիան 38 միավորով գտնվում է 96-րդ հորիզոնականում, Ադրբեջանը 30 միավորով` 128-րդ հորիզոնականում, իսկ Իրանը՝ 25 միավորով 150-րդ հորիզոնականում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։

«Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին երեք տեղերը զբաղեցնում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 88 միավոր և հավասարապես կիսում է 1-ին հորիզոնականը։

Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (շատ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։

Չնայած վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում գրանցած որոշակի հաջողություններին, Հայաստանի քաղաքական իշխանությունները շարունակական կերպով ամենաբարձր մակարդակով անում են հայտարարություններ, որոնք շատ հաճախ ուղեկցվում են կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն սկզբունքի ներկայացմամբ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը հասարակության մոտ դեռևս շարունակում է մնալ ցածր, և 2021 թվականի համար ստացված միավորները վկայում են այն մասին, որ լայն հասարակությունը անցած տարում չի նկատել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում էական բարեփոխումներ, իր առօրյա կյանքում չի զգացել կոռուպցիայի վերացմանն ուղղված ջանքեր կամ դրա մակարդակի նվազեցում, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տարվող հակակոռուպցիոն պայքարը իրականացվում է զուտ բաց տեքստերի և աննշան ընթացակարգային փոփոխությունների միջոցով։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ 2021 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի անփոփոխ ցուցանիշները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով․

-      Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերը չունեն իրական անկախություն, և դրանց ղեկավար կազմերը նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում (տե՛ս օրինակ՝ «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը», «Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով»)։

-      ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գնահատականները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների վերանայման ուղղությամբ (տե՛ս օրինակ ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին հրապարակած միջանկյալ զեկույցը` և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակած Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով հրապարակած միջանկյալ զեկույցը)։

-      Հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք գործողություններ իրականացվում են քանակական դրական ցուցանիշներ ունենալու նպատակով, այնինչ որակական մակարդակում այդ գործողությունների ազդեցությունը գնահատված չէ, և դրանք պետք է դիտարկել որպես կատարված ձևականորեն (տե՛ս օրինակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի  2019-2020 թթ․ և 2021 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ հանրային մոնիթորինգի զեկույցները)։

-      Քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները, իսկ քաղաքացիական հասարակության համայնքի հետ հարաբերություններում ցուցաբերում են խտրական մոտեցում՝ աշխատելով քաղաքական իշխանությանը լոյալ ՔՀԿ-ների հետ՝ մերժելով իրական մասնակցությունը և ստեղծելով թվացյալ պայքար իրականացնող ժողովրդավարական պետության պատրանք:

-       Ըստ էության երկրում դեռևս արմատախիլ չի արվել համակարգային կոռուպցիան, որը ընդունել է այլ տեսք ու բովանդակություն՝ հիմնվելով կեղծ օրինապաշտության վրա, ինչպես նաև լայն տարածում է ստացել հովանավորչությունը, նեպոտիզմը և կոռուպցիոն այլ դրսևորումներ:

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մտահոգությունն է հայտնում երկրում իրականացվող շղարշային հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումը առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Франция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»
Самое популярное