ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից
МирՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից։
Նա նաեւ ընդգծել է, որ Դաշինքը Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման սպառնալիքի ֆոնին բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը։
«ՆԱՏՕ-ի առաջապահ արձագանքման ուժերը բաղկացած են 5000 զինծառայողներից, որոնք կարող են տեղակայվել օրերի ընթացքում»,- ասել է նա։