Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են բրիտանացիները ձեռնաշարժությամբ զբաղվում կարանտինում
LeisureԿարանտինում գտնվող բրիտանացիներն սկսել են ավելի հաճախ ձեռնաշարժությամբ զբաղվել և պոռնո դիտել, պարզել են Բորնմութի համալսարանի փորձագետները։ Այս մասին նրանք խոսել են Sexual Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները հարցազրույց են վերցրել 18–32 տարեկան 565 բրիտանացիներից՝ իզոլացիայի սկսվելուց մի քանի ամիս անց: Նրանց մեկ քառորդը հայտնել է, որ լոքդաունի ներդրումից հետո սկսել են ավելի հաճախ ձեռնաշարժությամբ զբաղվել։ 19,5%-ը (ավելի հաճախ՝ տղամարդիկ) սկսել են ավելի հաճախ պոռնո դիտել, իսկ 8,5%-ը սկսել են օգտագործել սեքս-խաղալիքներ։ Երրորդը (ավելի հաճախ կանայք) նույնպես նշել են, որ այս ընթացքում ավելի շատ սեքսուալ ֆանտազիաներ են ունեցել։
Միայն 14%-ն է փորձել սեքսը փոխարինել պոռնոգրաֆիայով, մնացածը դիտել են անկեղծ տեսանյութեր՝ հիմնականում ձանձրույթից:
«Ավելի հաճախակի սեքսուալ ֆանտազիաներն ավելի շատ կապված էին միայնակ ձեռնաշարժության, ինչպես նաև միայնակ պոռնոգրաֆիայի դիտման հետ: Թեև հարցվածները պոռնոգրաֆիա են դիտել մի քանի պատճառներով, սակայն ամուր կապ կա միայնակ պոռնոգրաֆիա դիտելու և միայնակ ձեռնաշարժության միջև»։
Տարբեր երկրների փորձագետները կանխատեսում էին ծնելիության աճ համաճարակի սկսվելուց ինն ամիս անց. նրանք կարծում էին, որ լոքդաունի ժամանակ մարդիկ ավելի հաճախ կսկսեն սեքսով զբաղվել: Սակայն ծնելիության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների նոր դեպքերը։ Բայց ամուսնալուծությունների թիվը, ընդհակառակը, աճել է։