Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկրատներին աջակցելու համար
USAՄիլիարդատեր Ջորջ Սորոսը, ով պարբերաբար գումար է նվիրաբերում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, 125 միլիոն դոլար է ուղարկել 2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներին աջակցելու համար, հայտնում է Fox Business-ը։
Ըստ հրապարակման՝ գումարը կուղղվի այն կազմակերպությունների ֆինանսավորմանը, որոնք անմիջականորեն կապված չեն թեկնածուների նախընտրական շտաբի հետ և օրենքով սահմանափակված չեն ֆինանսավորմամբ, բայց մասնակցում են հասարակական կարծիքի ձևավորմանը՝ թեկնածուի համար անհրաժեշտ ուղղությամբ։
Սորոսը նշել է, որ փողի նոր հոսքը կաջակցի դեմոկրատական շարժումներին և թեկնածուներին՝ «անկախ քաղաքական կուսակցությունից»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե որտեղ են «Սորոսի փողերը»։ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Դաուն Ֆիցպատրիկը ասել է, որ մագնատն ունի իր սեփական կրիպտո դրամապանակը: Նա հայտնել է, որ Ջորջ Սորոսը իր ներդրումային պորտֆելի մի մասը բիթքոինով է պահում: