Պետք է ձևավորվի 3-րդ ուժ, որը «ոչ թալանչի է, ոչ դավաճան». Գուրգեն Վարդանյան
ԲլոգոսֆերաՔաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրո՞ք չեք հասկանում, որ «թալանը հետ բերելու», եւ «նախկիններին պատժելու» խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին չի կարող հաղթել որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, առավելեւս նախկին նախագահները։ Օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն հենց նրանց անվան հետ է կապված ժողովրդի 30 տարվա ծանր սոցիալական վիճակի պատասխանատվությունը։
Նախկին նախագահներն իրենց անունը «թալանչու» պիտակից մաքրելու մի տարբերակ ունեն՝ զուգահեռաբար իրավական և հանրային մեխանիզմներով պահանջել Նիկոլ Փաշինյանից կամ հրապարակային ապացուցել այդ թալանի իսկությունը, հետ բերել այն եւ վերադարձնել մարդկանց, կամ ընդունել իր սուտը։
Բայց քանի որ նախկին նախագահները հրաժարվում են անել դա, իսկ ժողովրդի մեծամասնությունը այնքան է կարեւորում «թալանի» թեման, որ նույնիսկ Շուշիի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ թալանը հետ բերելու կեղծ լոզունգներով վերընտրվել, ուրեմն պետք է ձեւավորվի 3-րդ ուժ, որը «ոչ թալանչի է, ոչ դավաճան» եւ ազնվորեն հետ կբերի թալանը, կամ թալանի այն մասը, որը իրական է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից չափազանցված:
Հակառակ դեպքում առաջիկա 5֊10 տարում հենց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մի քիչ ընկնի, Մոնումենտում կառուցված 2-3 տուն է խլելու նախկին պաշտոնյաներից, դրանով բարձրացնելու է ռեյտինգը եւ շարունակելու է կառավարել»։