London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Արդյո՞ք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում. Արտակ Բեգլարյան

Blogosphere

Արդյո՞ք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը և հավելել.

«Թեև ամիսներ շարունակ ականջիս շշուկներ էին հասնում, որ զանազան մարդիկ տարբեր շրջանակներում պնդում են, թե իբր ես չեմ կարող բարձրաստիճան (հատկապես՝ պետական նախարարի) պաշտոն զբաղեցնել կուրության պատճառով, սակայն լուրջ չէի վերաբերվում դրանց՝ համարելով անտեղյակության, կարծրատիպերի և, միգուցե որոշ դեպքերում, քաղաքական ճղճիմ ամբիցիաների ու խանդի դրսևորումներ: Քանի որ հիմա այդ պնդումը հրապարակայնացվել է հանրային գործչի (Տիգրան Պետրոսյանի, ընդ որում՝ նախկին ակնաբույժ) կողմից, ստիպված եմ անդրադառնալ դրանց և նրա այլ պնդումների՝ միաժամանակորեն պատասխանելով այլոց անգիտակցական և դիտավորյալ սխալ պնդումներին իմ կուրության շուրջ:
1. Նախ, ինչ-որ տեղ ուրախ եմ, որ ինձ քննադատողները հիմնականում այլ «խոցելի» տեղ չեն գտնում, և միամտաբար կամ դիտավորյալ մատի փաթաթան են սարքում հաշմանդամությունս: Անգրագե՞տ եմ... Գող-ավազա՞կ եմ... Գոռոզ ու իշխանամո՞լ եմ... Անտարբե՞ր եմ... Խաբեբա՞ եմ... Դիլետա՞նտ եմ... Թե՞ իրական պետական գործչին ոչ հարիր որևէ էականորեն բացասական գիծ ու բիծ ունեմ: Եթե որևէ մեկի մոտ սուր կամ քրոնիկ քաղց կա ինձ քննադատելու, ապա խորհուրդ կտայի գոնե մի քիչ բովանդակային ու գործառութային քննադատություն հնչեցնել, որի հիմքերը, համապատասխան մտավոր կարողությունների առկայության դեպքում, կարելի է գտնել աշխարհի ցանկացած պաշտոնատար անձի մասով: Անկեղծորեն, ես միայն ուրախանում եմ, երբ լսում եմ սրտացավ ու կառուցողական քննադատություն իմ որևէ որոշման, գործողության կամ խոսքի հանդեպ՝ սիրով վերլուծելով այն, որպեսզի շտկեմ սխալներս ու բարելավեմ կատարողականիս մակարդակը, քանի որ ինձ համար պետական պաշտոնն ինքնանպատակ չէ, և ես առաջնորդվում եմ Հայրենիքիս համար ծառայության իմ սկզբունքներով ու արդյունքներով:
2. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ կերպով բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում պետական նախարարի իմ պարտականությունների պատշաճ կատարմանը: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե ձեր պատկերացրած տեսողական հիմնական խնդիրները ես ինչպես եմ հաղթահարում, որպեսզի դրանք որևէ կերպ չազդեն ծառայությանս որակի վրա. գիտե՞ք, որ շատերիցդ ավելի լավ եմ համակարգիչ օգտագործում, որ բոլոր փաստաթղթերին անձամբ ծանոթանում եմ և ստորագրում էլեկտրոնային կերպով, որ ցանկացած փաստաթուղթ կարող եմ արագորեն լուսապատճենել ու ընթերցել համակարգչով կամ հեռախոսով, որ ելույթներս երբեք չեմ ընթերցում, որ բոլորիցդ բազմապատիկ անգամ ավելի լավ հիշողություն ունեմ, որ իմ լսողությամբ շատ ավելի տեղեկություններ եմ հավաքագրում և նրբություններ նկատում ու վերլուծում շրջապատում, քան՝ շատերդ՝ տեսողությամբ, որ ըստ կարիքի կարողանում եմ լրիվ ինքնուրույն կերպով տեղաշարժվել ցանկացած տեղանքում, և այլն, և այլն: Հիմա կարո՞ղ եք բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում, եթե ոչ՝ օգնում ծառայությանս...
Ասեմ, որ աշխատանքային հարաբերություններում միակ ուղղությունը, որտեղ որոշակի դժվարություններ եմ ունենում կուրության պատճառով, արարողակարգն է կոնկրետ միջոցառումների ժամանակ: Իսկ այդ պարագայում էլ ինձ ուղեկցող օգնականս գրեթե ամբողջությամբ լրացնում է տեսողական բացը, այնինչ արարողակարգային մանրամասները ես համարում եմ ոչ բովանդակային ձևականություններ, սակայն նույնիսկ այդ դժվարությունների պայմաններում իմ արարողակարգային վարքով չեմ զիջում պաշտոնատար անձանց գերակշիռ մեծամասնությանը:
3. Խոստովանեմ, որ իմ կողմից զբաղեցրած որևէ պետական պաշտոնում երբևէ կարիք չի եղել դիպուկահարի կամ վարորդի գործառույթ կատարել, բայց համոզված եմ, որ մի օր տեխնոլոգիական լուծումները նույնիսկ դրանք են հնարավոր դարձնելու կույրերի համար: Ուստի, եթե կարծում եք, թե այդ կարողություններն են ինձ պակասում արդյունավետ պետական պաշտոնյա լինելու համար, ուրեմն՝ մի քիչ էլ համբերեք...
Ի դեպ, կասե՞ք, թե արդյոք կուրության պայմաններում ավելի հեշտ էր Մարդու իրավունքների պաշտպան լինել, այն էլ՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու առաքելությամբ, թե՞՝ պետական նախարար... Հաջորդ հարցս ուղղեմ այն անձանց, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ ընտրությունից առաջ կուլիսներում դեմ էին արտահայտվում իմ թեկնածությանը զուտ կուրության հիմքով. արդյո՞ք կարողացել եմ առնվազն արդարացնել ձեր հիմնավոր սպասումները և հաղթահարել կուրության հարուցած տեխնիկական դժվարությունները իմ մտավոր ու բարոյական որակների հաշվին:
4. Ի՞նչ եք կարծում՝ կա՞ որևէ բարձրաստիճան պաշտոն (այդ թվում՝ պետական նախարարը), որի համար ֆիզիկական կարողություններն ու տեխնիկական ձևականություններն ավելի մեծ կարևորություն ունեն, քան՝ մտավոր կարողություններն ու բարոյական արժեքները: Վերջիվերջո, արժե հիշել հայտնի ասացվածքը. «լավ է կույր աչոք, քան՝ կույր մտոք»... Եթե անկեղծորեն համամիտ եք այս ասացվածքի հետ, ապա կխնդրեի նույն անկեղծությամբ ասեք, թե Արցախում քանի պետական պաշտոնյա կգտնեք իմ ունեցած բազմակողմանի ու խորը կրթությամբ պետական կառավարման ու քաղաքագիտության ոլորտներում, քանիսը՝ իմ աշխատանքային փորձով ու արդյունքներով, քանիսը՝ իմ վերլուծական կարողություններով, քանիսը՝ իմ խոսքի գրագիտությամբ, քանիսը՝ իմ բարոյական արժեքներով ու սկզբունքներով, քանիսը՝ իմ սրտացավությամբ: Առանց իմ որևէ գործընկերոջ վիրավորելու կամ համեմատվելու բացասական միտման՝ անհամեստորեն պնդեմ, որ հաստատ վերջին շարքերում չեմ, որում կհամոզվեք նույնիսկ չոր կենսագրությանս ծանոթանալուց հետո: Ահա հղումը՝
Ցավոք, կուրության հիմքով ինձ քննադատողների առնվազն ճնշող մեծամասնությունը նույնիսկ միջին պատկերացում չունի, թե ինչ են պետությունն ու պետական կառավարումը, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները...
5. Էլ չեմ խոսում Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու կարգավորումների մասին, որոնց համաձայն՝ արգելվում է խտրականություն որևէ հիմքով, իսկ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար հաշմանդամությամբ պայմանավորված սահմանափակում չկա: Արդյո՞ք պատահական ու անիրատեսական են ներպետական ու միջազգային նման կարգավորումներն ու իրավունքները:
6. Հետաքրքիր է՝ ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե դուք ինչ պետք է անեք, որ մեր պետությունը դառնա հավասար հնարավորությունների միջավայր, որ մեր հազարավոր հաշմանդամ հայրենակիցներ (ի դեպ, նաև զինվորական) հնարավորություն ունենան ոչ միայն առօրյա արժանապատիվ կյանքի, այլև՝ իրենց ներուժը ծառայեցնելու Հայրենիքին: Թե՞ կարծում եք, որ հաշմանդամներն արդեն անպետք մարդիկ են հասարակության համար, որ մենք պետք է տնից դուրս չգանք, կրթություն չստանանք, ընտանիք չկազմենք, չաշխատենք, պետական որևէ պաշտոն չզբաղեցնենք... Ո՛չ, սիրելինե՛րս, սխալվում եք, հաշմանդամները պետք է լինեն այս հասարակության լիիրավ (կրկնում եմ՝ լիիրավ) անդամներ, և այդ հարցում յուրաքանչյուրից շատ բան կա կախված՝ առնվազն արդար ու արդյունավետ ընկալումների ձևավորման տեսքով: Իսկ դուք գիտե՞ք, որ կյանքում հաջողությունների հասած հաշմանդամներն Արցախում գլխավորապես իրենց անձնական ջանքերով են հաղթահարել և հաղթահարում բազմաթիվ միջավայրային խոչընդոտներ՝ և՛ ֆիզիկական, և՛ ընկալումային բնույթի, իսկ մեր երազած պետության մեջ ոչ ոք միայնակ չպետք է մնա միջավայրային խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին և բոլորի ներուժը պետք է առավելագույնս իրացվի հանուն Հայրենիքի ու ժողովրդի:
Ավելին, եթե նման պայմաններում որևէ հաշմանդամություն ունեցող անձ կարողանում է ավելի մեծ ծառայություններ մատուցել Հայրենիքին ու ժողովրդին, քան՝ բազմաթիվ սովորական անձինք, արդյո՞ք դա չի նշանակում, որ տվյալ անձը շատ ավելի մեծ ջանքերի ու կարողությունների միջոցով է հասել այդ մակարդակին, քան նույն մակարդակին հասնում են սովորական անձինք: Ուստի, կարծում եմ, գիտակից ու սրտացավ մարդիկ պետք է առաջնահերթորեն ուրախանան, երբ տեսնում են արդյունավետորեն աշխատող պետական գործիչ, այն էլ՝ հաշմանդամ:
7. Հիմա անդրադառնամ ինձ աշխատանքից ազատելու ոմանց անհիմն պնդումներին կամ բաղձանքին:
• Նախ, պետական նախարարի պաշտոնից ինձ ազատելու գործնականում երկու ճանապարհ կա՝ Հանրապետության նախագահի կողմից և իմ դիմումով: Նախագահ Հարությունյանը շատ լավ գիտի իմ ուժեղ և թույլ կողմերը, իմ մասնագիտական կարողություններն ու բարոյական արժեքները, ինչպես նաև գիտի, որ պետական պաշտոնն ինձ համար ծառայության հնարավորություն է, ոչ թե՝ ինքնահաստատվելու կամ այլ նյութական ու ոչ նյութական անձնական խնդիրներ լուծելու միջոց: Նախագահը գիտի նաև իմ դիրքորոշումը, որ պատրաստ եմ առանց որևէ նազուտուզի լքել դիրքս, եթե ինքն այդպես որոշի: Քանի դեռ Հանրապետության նախագահը որոշում չի կայացրել ինձ աշխատանքից ազատելու, ուրեմն նպատակահարմար է գտնում իմ պաշտոնավարումը պետական նախարարի դիրքում:
• Իսկ ես ինքս դիմում կգրեմ աշխատանքից ազատվելու մասին այն դեպքերում, երբ զգամ, որ կա՛մ ինձնից անկախ կամ կախյալ պատճառներով չեմ կարողանում պատշաճորեն կատարել իմ պարտականություններն ու աշխատանքային նպատակները, կա՛մ այլ աշխատանքով կարող եմ ավելի արդյունավետ կերպով ծառայել Հայրենիքիս ու ժողովրդիս: Քանի դեռ նման դիմում չեմ գրել, ուրեմն նշված երկու իրավիճակներից ոչ մեկն առկա չէ:
8. Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հնարավորության մասին զրույցներին, ապա այստեղ ևս սխալ մեկնաբանությունների ու շահարկումների պակաս չկա:
• Նախ, զարմանում եմ ոմանց շտապողականության վրա, երբ պետությունում այսքան շատ ու հրատապ հիմնախնդիրներ են սպասում բոլորիս սրտացավ ու քրտնաջան աշխատանքին, ինչպես նաև երբ դեռ որևէ հստակություն չկա առաջիկա քաղաքական գործընթացների բնույթի ու ժամկետների առումով:
• Վերջին ասուլիսի ժամանակ (հունվարի 18), լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեցի, որ չեմ բացառում ընտրություններին իմ մասնակցությունը: Շատերը մեկնաբանեցին այդ ասածս ինչպես ուզեցին կամ ինչպես իրենք նկատի կունենային:
• Իմ պատասխանի կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը Ազգային ժողովի հնարավոր արտահերթ ընտրությունների մասին է, քանի որ խոսքիս մեջ նշել եմ, որ իմ կարծիքով պետք է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական - ընտրություններ տեղի ունենան, և դրանից հետո չեմ բացառել առաջիկա ընտրություններին մասնակցությունս: Իսկ նախագահական հնարավոր ընտրություններին որևէ մեկի մասնակցության մասին նույնիսկ խոսելն անլուրջ եմ համարում առկա անորոշությունների պայմաններում:
• Պետք է հաշվի առնել, որ պարզապես չեմ բացառել մասնակցությունս ընտրություններին, քանի որ հիմք չունեմ բացառելու, ոչ թե հայտարարել եմ որոշմանս մասին: Դեռ վաղաժամ եմ համարում դրա մասին լրջորեն մտածելու:
• Վերահաստատում եմ դիրքորոշումս, որ դեռ Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի առաջնային դերակատարներ, պետք է վերջնականապես հստակեցնեն քաղաքական գործընթացների բոլոր մանրամասները, որից հետո, ըստ անհրաժեշտության, ես որոշում կկայացնեմ որևէ քաղաքական գործընթացի իմ հնարավոր մասնակցության և դրա ձևաչափի վերաբերյալ: Այո՛, ես ունեմ և՛ սահմանադրական ու բարոյական իրավունք, և՛ ասելիք ու անելիք, և՛ անցած համապատասխան ճանապարհ, և՛ բավարար հանրային վստահություն, որպեսզի ինձ թույլ տամ ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացած քաղաքական գործընթացի, սակայն նման որոշումները կայացնելու եմ ըստ անհրաժեշտության և պատշաճ ժամանակահատվածում:
-
- Իսկ հիմա իմ գլխավոր անելիքը պետական նախարարի դիրքում պարտականություններիս պատշաճորեն կատարումն է, ինչի համար չեմ խնայում իմ մտավոր ու ֆիզիկական կարողությունները և գերագույն հաճույք եմ ստանում Հայրենիքիս ու ժողովրդիս համար ձեռքբերված հերթական արդյունքի կապակցությամբ: Ես իմ էությամբ ծառայող եմ և այդպիսին էլ կմնամ ողջ կյանքումս:
Հ.Գ. Իմ մտավոր կարողությունների վրա կասկածող անձանց հրավիրում եմ կույր (մտքով) շախմատ խաղալու, ֆիզիկական կարողությունների վրա կասկածողներին՝ Արարատի գագաթը բարձրանալու, իսկ սահմանափակությունները շրջանցող լուծումներ գտնելու կարողության վրա կասկածողներին՝ փաստահավաքությամբ զբաղվելու: Կցում եմ համապատասխան լուսանկարները, ինչպես նաև հորդորում հետաքրքրվողներին լսել հայերենով իմ TedX ելույթը՝ հաշմանդամության ու իմ կյանքի ճանապարհի մասին»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular