Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Նախկինների «թալանի» վերադարձը և միլիարդների հասնող արտոնությունները Նոր Հայաստանում

Analytical

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հեղափոխությունից հետո տարբեր առիթներով հիշատակում էին նախկին պաշտոնյաների կողմից իրականացված «թալանը» և հավաստիացնում, որ այդ գումարները լումա առ լումա վերադառնալու են պետական բյուջե: Այդպես եղավ թե ոչ՝ դժվար չէ կռահել, համենայնդեպս, նախկին պաշտոնյաների կողմից պետությանը փոխհատուցած, վերադարձրած գումարների կողքին բավական ուշագրավ են նաև այն գումարները, որոնք վերջիններս ստացել են պետությունից՝ մեկ անձից գնումների, շահած տենդերների, արտոնությունների տեսքով:

Դիցուք՝  հեղափոխությունից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության  քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ: Դրանից ամիսներ անց հայտնվեց տեղեկություն, որ ՀՀ ոստիկանությունը 3,124,610,000 դրամ արժողությամբ Հավատարմագրային կառավարման ծառայություններ է գնել հանրությանը քաջ հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից: Հիշեցնենք՝ այս ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ: Շահեց այս դեպքում Սաշիկ Սարգսյանը, թե կորցրեց՝ դատեք ինքներդ:

Ըստ ՀՔԾ-ի՝  հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30  միլիոն դրամ էր վերադարձել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։  ՄԱՊ գինու և կոնյակի գործարանը՝ մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ-ին որպես նվիրատվություն: 

2018 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Արդյունքում Ալեքս Հոլդինգի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պետությանն է վերադարձրել 5.2 միլիարդ դրամ: Վատացե՞լ են արդյոք դրանից հետո Ալեքսանյանի գործերը: Բնավ: Կառավարությունը 3 տարվա ընթացքում 2 միլիարդ դրամի արտոնություն է տրամադրել  Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը; Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարությունը պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

ՊԵԿ-ը Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից տարածք է վարձակալում դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։ 2012 թվականից սկսած ՊԵԿ-ը, ըստ Շողերինա Մկրտչյանի հետ կնքած պայմանագրի, տարածքի (տարածքի սեփանակատերը Շողերինա Մկրտչյանն է) վարձակալության համար ամսական վճարել է 6,9 միլիոն դրամ։ Տարածքը գտնվում է Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում, այս նույն հասցեում է գործում «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատունը։ 4561.0 հեկտար, 24.0 եւ 36.5 հեկտար տարածքների վարձակալության պայմանագիրը կնքվել է 12.05. 2012-ին, հինգ տարի ժամկետով։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 200 հազար դրամ։

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ամիսներ անց կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանի որդիների ընկերությունը՝ Գրին Ֆարմեր-ը ազատվեց 660 միլիոն դրամ արժեքով ապրանքների ներմուծումից, ԱԱՀ-ի վճարն էլ երեք տարով հետաձգվեց:

Հաջորդ քրեական գործը վերաբերվում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Միևնույն ժամանակ օրինակ Պաշտպանության նախարարության վառելիքի ամենախոշոր մատակարարը շարունակում է մնալ «Ֆլեշ» ընկերությունը։ 2019-ին անցկացված մրցույթներում այն ՊՆ-ի հետ կնքել է բենզինի (1 մլրդ 617 մլն դրամ) և դիզելային (ձմեռային) վառելիքի մատակարարման պայմանագրեր (563 մլն դրամ)։

Ինչպես տեսնում ենք՝ նախկին պաշտոնյաները և օլիգարխները այնքան էլ չեն տուժել «թալանածը» պետական բյուջե վերադարձնելուց, ավելին, այդ նույն գումարի չափով, իսկ հաճախ նույնիսկ տասնապատիկ ավել պետական բյուջեից գումար են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով: Իսկ թե ինչ է շահել «թալանի» վերադարձից շարքային քաղաքացին՝ հայտնի չէ, ստացվում է՝ թե նախկինները, թե ներկաները գոհ են, իսկ քաղաքացիները, ինչպես միշտ, լուսանցքում...:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular