London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Վեցերորդ սերնդի կամ ապագա պատերազմների հիմնական միտումները. Արծրուն Հովհաննիսյան

Blogosphere
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Վեցերորդ սերնդի կամ ապագա պատերազմների հիմնական միտումները
Հակիրճ
Պետություններն ու բանակները կանգնած են պատերազմի էության արմատական փոփոխության եզրին, որի գործընթացքի մեկնարկը տրված է: Ապագա պատերազմներին նվիրված ուսումնաիրություններն ու հետազոտությունները այսօր հիմնականում ցավոք կենտրոնացած են տեխնոլոգիական զարգացման վրա ։ Արմատական փոփոխության հիմքը կազմում է «Չորրորդ արդյունաբերկան հեղափոխությունը»` որի ամենամեծ առանձնահատկությունը լինելու են պետությունից ազատ ու հզոր տնտեսավարողները, արհեստական բանականությունը, ամենակարող ցանցերը, այլընտրանքային էներգիայի աղբյուրերն ու նանոտեխնոլոգիաները։ Տեխնոլոգիանների զարգացումը, աշխարհաքաղաքական փոփոխությունները և դեմոգրաֆիան արագորեն փոխում են հասարակությունների մտածելակերպն ու նպատակները, տնտեսությունները և պատերազմի վարման գործիքակազմը: Նրանք նաև փոփոխություններ են կատարում այն հարցում, թե ինչու՞, ինչպե՞ս և որտեղ են մղվելու պատերազմները, ովքեր են մասնակցելու դրանցում: Տեղեկատվության (ինչպես նաև ապատեղեկատվության) ավելացված հսկայական արագությունն ու գլոբալ հասանելիությունը լայն շերտերին նույնպես աննախադեպ ազդեցություն կունենան ինչպես հակամարտող կողմերի ուժերի, այնպես էլ միմյանց դեմ պայքարի տրամադրությունների եւ եղանակների վրա:
Գործողությունների թատերաբեմում գտնվող զորքերը պետք է գիտակցեն այն փաստը, որ նրանք կգործեն հասարակության կողմից իրական ժամանակում մշտադիտարկման ներքո, հակառակորդի մշտադիտարկման և հեռահար տարածությունից զանգվածային գերճշգրիտ հարվածներով տարածքի մեծ մակերեսների խոցման պայմաններում:
Ապագա պատերազմները կարող են լինել միմյանցից առանձին կամ միասնական վարվող գործողությունների ամբողջություն։ Այդ գործողությունները կարող են լինել ֆիզիկական երեք միջավայրերում, կիբերմիջավայրում եւ տեղեկատվահոգեբանական միջավայրում, որն այսօր անվանում են նաեւ «Կոգնիտիվ» միջավայր։ Միմյանցից առանձին վարվող գործընթացները, երբեմն փափուկ ուժի, գաղափարական ու համոզմունքային խեղումների ներգործությունը, նուրբ ռազմական միջամտություններն ու լայնածավալ մարտական գործողությունները, որ այսօր անվանվում են «Հիբրիդային», կդառնան սովորական եւ միաժամանակյա գործընթացներ։
1. Պատերազմները որպես քաղաքական, վերջիններս էլ որպես տնտեսական հարաբերությունների գործիքներ կշարունակեն արագանալ, կստանան ավելի մեծ թափ եւ դինամիկա։ Պետությունները, վերպետական կառույցներն ու դրանց դաշինքներն իրենց գործողությունները նորից կիրականացնեն հիմնականում ռազմավարական մակարդակում, իսկ ներքեւում դրանք կվստահեն հաճախ ավելի փոքր, տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպություններին։ Այդ ամենը թույլ կտա լինել ավելի արագ եւ ավելի ճկուն։ Կհաղթեն ավելի արագ գործողները, որոշումների հարցում ավելի ճկունները եւ ինքնուրույն համակարգերը։
2. Կվերանան սահմանների հստակ շեշտադրումը՝ պատերազմի և խաղաղության, կոմբատանտի ու խաղաղ բնակչի, գուցե նույնիսկ մարդկանց և մեքենաների, քանի որ ռոբոտներն ու կիսառոբոտները կկիրառվեն համատեղ, մեծ ինտեգրումներով։
3. Մարդու ներաշխարհի վրա ազդելու գործիքակազմը այնքան կզարգանա, որ տեղեկատվահոգեբանական գործողությունները կվերաճեն «Կոգնիտիվ պատերազմի» կամ «վեցերորդ հարթության գործողությունների»։ Հիմնական թիրախը կլինի խաղաղ բնակչությունը, որի մտքի կառավարումն էլ կորոշի պատերազմի իմաստը, ընթացքն ու ելքը։
4. Ռազմագիտության դասական բաժանումը երեք մակարդակի կվերանա, միտումներն արդեն հստակ են։ Մարտավարական փոքր խմբերը, մեկ մարտական միավորը, տանկը, նավը եւ այլն, կայծակնային արագությամբ կարող են լուծել ռազմավարական խնդիրներ։
5. Նույն ժամանակ սակայն ավելի կմեծանան շտաբների եւ ղեկավարման օրգանների դերը, ավելի բարձր աստիճանի շտաբները կղեկավարեն ավելի փոքր աստիճանի մարտական միավորների գործողությունները։
6. Հակամարտություններում որոշիչ հարցերից մեկը կլինի հակառակորդին (նրա մտահղացումների) հայտնաբերման արագությունը, տեղեկատվության հավաքում-մշակում-որոշումների կայացման և գործողությունների արագությանը: Որոշումների կայացման ժամանակը ավելի է կրճատվելու հրամանատարի որոշումը դարձնելով ոչ թէ արձագանք ընթացող իրավիճակին, այլ նախապատրաստություն կանխատեսվող իրավիճակին։ Այսինքն պետք է կայացվի որոշում սպասվող գործողության համար, ապագայի համար ։
7. Մարտական գործողությունները զուգահեռ կամ փոխկապակցված կիրականացվեն բոլոր չորս հարթություններում նույն ինտենսիվությամբ, ավելին վիրտուալ հարթության գործողությունները կլինեն ավելի շատ քան այլ հարթության գործողությունները։ Օդային հարթությունը կհասնի մինչեւ տիեզերական բարձրություններ, իսկ ծովայինը կիջնի մինչեւ կիլոմետրեր խորության վրա։
8. Տարբեր հարթությունների օպերացիաների հիմնական մասը կլինեն համակցված, միմյանց շաղկապված և պարտադիր չէ, որ իրականացվի նույն ժամանակում: Առաջատար բանակները մարտական գործողությունների ընթացքում մարդկային ռեսուրսների ընդգրկումը կձգտեն հասցնել նվազագույնի, կամ գոնե հեռահար միջամտությամբ, որին կօգնեն մոդուլային հիմքով կառուցված տարբեր ռոբոտացված ռազմական տեխնիկաները, նախատեսված գործելու տարբեր միջավայրերում (ցամաքում, օդում, ջրում կամ համատեղված) համալրված կրակային մեծ խտություն և դիպուկություն ապահովող տարբեր կրակային, հարվածային միջոցներով, որոնք օժտված կլինեն հնարավորինս բարձր արհեստական բանականությամբ՝ մարդկային միջամտության գործոնը հասցնելով նվազագույնւ (ինչքան էլ միջազգային տարբեր մարդասիրական օրենքներ խստացվի): Ռոբոտները լայն տեղ կգրավեն մարդկանց հետ մեկտեղ, հատկապես հատուկ զորատեսակներում.
9. Ցամաքային զորատեսակները մեզ հայտնի տեսքով գրեթե լիովին կվերանան, հետեւակ, զրահատեխնիկա, հրետանի, սակրավոր, կապավոր կդառնան մեկտեղված գործող զորախմբերի բաղկացուցիչներ։ Օրինակ մեկ բրիգադի կազմում կգործեն բոլորը հավասարապես, այդ թվում նաեւ օդային գերակայության գործիքակազմն էլ։
10. Մարտը եւ բախման բոլոր ձեւերը կդառնան մաքուր էլեկտրակրակային, որում մեծ դեր կստանան նաեւ էլեկտրամագնիսական միջոցներն ու մարտական լազերները։
11. Օդային գերակայությունը կմնա որոշիչ, ավելին այն ավելի մեծ դեր կունենա, քանի որ հնարավոր կլինի այն ապահովել ոչ միայն օդուժի զորատեսակով։ Ամեն մի մարտական միավոր կապ կունենա ՕՀՄ-ների հետ, ավելին սեփական միջոցներով օդից կարող է հարվածել։ Հրետանին, տանկը կամ սովորական զինվորը իր ուսից կարող է բաց թողնել ՕՀՄ-ների երամ։
12. Զինատեսակները կլինեն արհեստական բանականությամբ, ինչը թույլ կտա հետախուզության և հարվածի խնդիրները ավտոմատացնել։ Հարթակ հանդիսացող զենքերը կունենան իրենց նշանակետերի ցանկը եւ համապատասխան շրջանում ազատորեն որս կկատարեն, հրամանատարին ազատելով ավելորդ որոշումներից, իսկ արդյունքները հրամանատարին կիրազեկվի ցանցի միջոցով։ Արհեստական բանականությունը ՌԷՊ-ի դերը կփոխի։
13. Զորքերի համար դասական խրամատավորումը կվերանա, պաշտպանական բնագծերը կարող են վերանալ, փոխարենը կկիրառվի օջախային պաշտպանությունը։ Հանգույցները կդառնան որոշիչ պայքարի հատվածներ։
14. Նույն ժամանակ սակայն փոքր, թեթեւազեն , տարբեր նոր միջոցների շնորհիվ, անգամ թռչող, արագաշարժ ստորաբաժանումները կմնան շատ կարեւոր։ Մարդկանց ֆիզիակական, կրակային, տեղագրական, եղանակային պատրատվածությունը չափազանց կարևոր է լինելու։ Էքզոսկիլետներն ու անհատական թռիչքային սարքերը մարդկանց համար կարող են դառնալ նաև անհատական պաշտպանական միջոցներ։ Հիմնական մարտավարական միավորը կարող է դառնալ ուժեղացված դասակը կամ վաշտը, որի կազմի կեսը կարող են լինել ռոբոտները։
15. Զինատեսակները կլինեն նաեւ նանոտեխնոլոգիաների հիմքով, ինչը թույլ կտա նույն զինատեսակը ադապտացնել տարբեր եղանակային, կլիմայական ու աշխարհագրական պայմաններին։ Օրինակ հրետանին կարող է իր հեռահարությունը ավելացնել տասնապատիկ անգամներ։
 Նանոտեխնոլոգիաները եւ բիոնանոտեխնոլոգիաները կարող են թույլ տալ մարդկանց օգտագործել հատուկ մարմնի մասեր՝ օրինակ երրորդ ձեռք, վեցերորդ մատ եւ այլն, արագ վերականգնել կորցրած մարմնի մասը։
 Նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի արագ վերականգնել եւ արտադրել մարտական ու տեխնիկական կորուստները։ Խոցված մարտական տեխնիկա, լրիվ նորի արտադրություն եւ այլն։
 Էներգիայի նոր աղբյուրների ադապտացումը կարող է թույլ տալ ավելի փոքրացնել մարտական սարքերը, դրանք դարձնելով գրեթե չլիցքավորվող միավորներ ։
16. Զինատեսակների մեծ մասը չափերով կփոքրանա, սակայն կրակային կամ ավերածության ներուժը կմեծանա։ Մեծ տանկերի ու զրահամեքենաների փոխարեն կհայտնվեն փոքր, հեռակառավարմամբ գործող փոքր մեքենաների ոհման, մեծ քանակով, որոնք կգործեն ցանցային սկզբունքով ու համակարգված հարձակում կգործեն թշնամում վրա։ Մեծ ԹՍ-ների փոխարեն կհայտնվեն փոքր ԹՍ-ներ եւ այլն։ Հրետանանու տրամաչափը կարող է փոքրանալ, սակայն հզորությունը մեծանալ։ Նոր զինատեսակների փոքրությունը միանգամից անիմաստ կդարձնի ներկայիս հազարավոր զինատեսակներ, հատկապես հակատանկային եւ հակաօդային միջոցները։
17. Արդեն առաջատար երկրների հիմնականում նավատորմում կիրառվող էլեկտրամագնիսական զինատեսակները, որոնք դեռ մեծ էներգիայի աղբյուրներ են պահանջում, ժամանակի ընթացքում կփոքրանան եւ հնարավոր կլինի առանց պայթուցիկ նյութերի, կինետիկ հարվածով մեծ ավերածություններ առաջացնել։
18. Զինատեսակներն ու մարտական միավորները կկիրառեն նաեւ հոլոգրաֆիկ, «3D» պատկերներ, որոնք կօգնեն հակառակորդին մոլորեցնել ու կեղծ տվյալներ տալ։ Օրինակ հինգ մարտական ինքնաթիռների կամ ԱԹՍ-ների հետ միասին կթռնեն նույնքան հոլոգրաֆիկ կեղծ սարքեր։ Նույնը կարող է լինել ցամաքային եւ ծովային հարթության մեջ։ ՌԷՊ-ի եւ ռադիակլանման համար կհայտնվել լրացուցիչ խնդիրներ, բացահայտել իրական թիրախները հոլոգրաֆիկ թիրախներից։
19. Վեցերորդ սերնդի պատերազմ վարելու հնարավորություն ունեցող պետությունները անհրաժեշտության դեպքում պետք է ունակ լինեն նաև վարելու նախորդ պատերազմասերունդների որոշ գործիքակազմերով: Նոր սերնդին տիրապետող երկրները միշտ էլ նախորդ սերնդի գործիքակազմին տիրապետել են։
20. Բոլոր այս հնարավորություններին տիրապետող երկրները, դաշինքներն ու կազմակերպությունները իրենց տասնապատիկ առավելություններով եւ հակառակորդ ուժին վերահսկելու լիարժեք ունակություններով կարող են հասցնել զինաթափող հարվածներ։ Նման պատերազմները կսկսվեն ու կավարտվեն շատ արագ, զոհերի քանակը զգալի կնվազի։
Արծրուն Հովհաննիսյան»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular