London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա

Society

Ընթացիկ քաղաքական գործընթացների դիտարկումն ու վերլուծությունը թույլ են տալիս հաստատելու, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ պետական իշխանության թևերի միջև գոյություն չունեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ, իսկ քաղաքական իշխանության գործունեությունը չի ենթարկվում ինստիտուցիոնալ այլ սահմանափակումների։ Նշված գնահատականի հիմքում հետևյալ նկատառումներն են։

Առաջին՝ իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Երկրորդ՝ ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո, ինչը հաճախ գործածվում է որպես հարկադրանքի լծակ ինչպես քաղաքական մրցակից ուժերի ու անհատների հանդեպ, այլև իշխող քաղաքական ուժի ներսում այլախոհության հնարավոր դրսևորումները ճնշելու համար։

Երրորդ՝ առանց այն էլ սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, ով կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։

Չորրորդ՝ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին, ինչի վկայություններից են ՀՀ սահմանադրական դատարանի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարումը քաղաքականապես ոչ չեզոք անձի վերապահելը, Բարձրագույն դատական խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մեծացումը և վերջապես առանձին դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։  

Գործող իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի դատական համակարգում կա կոռուպցիա, որը պետք է վերացնել դատաիրավական բարեփոխումների և վեթինգի միջոցով։ Հատկանշական է, որ վեթինգն իրականացվում է ոչ թե համակարգային բարեփոխումների միջոցով, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին ու տեղային լուծումներով, ինչը հակասում է վեթինգի պոզիտիվ բովանդակությանը և ունի հստակ հակաժողովրդավարական դրսևորում։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ ցույց են տալիս, որ նրանց նպատակը ոչ թե դատական համակարգը կոռուպցիայից մաքրելն ու համակարգի ինքնուրույնությունը բարձրացնելն է, այլ, ճիշտ հակառակը, դատական համակարգն իրենց կցորդը դարձնելը, ինչը երկիրը դիկտատուրայի վերածելու անհերքելի նշան է։

Իր անկախությունն իսպառ կորցնելու վտանգի առաջ կանգնած ՀՀ դատական համակարգը, սակայն, այս վտանգավոր միտումներին արձագանքում է ոչ ադեկվատ, սահմանափակվում է հայտարարություններով և չի ապավինում ինստիտուցիոնալ գործիքակազմին։ Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ։ ՀՀ օրենսդրությունը մասամբ ընձեռում է դրա հնարավորությունը, ինչից, սակայն, անհասկանալի պատճառներով, դատական համակարգի անկախության հարցում շահագրգիռ դատավորները չեն օգտվում։ Օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը կարող է քաղաքացու, տնտեսվարողի նկատմամբ ակնհայտ անօրինական վարչական ակտը ոչ միայն չեղարկել, այլև կայացնել լրացուցիչ որոշում, որով կբարձրացվի ակնհայտ անօրինական ակտ կայացրած պետական մարմնի պաշտոնատար անձի պատասխանատվության հարցը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular