Մոուրինյոն որակազրկվել է
Sport«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Վերոնայի» հետ հանդիպումից հետո որակազրկվել է երկու խաղով և տուգանվել 20 հազար եվրոյով, հայտնում է Ա Սերիայի կայքը։
Փետրվարի 19-ին «Վերոնայի» հետ 26-րդ տուրի խաղում (2:2) պորտուգալացին հեռացվել էր մրցավար Լուկա Պայրետտոյի հետ վեճի համար։ Մասնագետը նաև գնդակը խփել էր դեպի տրիբունաները։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Մոուրինյոն «լուրջ մեղադրանքներ է ներկայացրել» մրցավարին և խաղադաշտ է մտել «սպառնալիքներ հնչեցնելով՝ բացահայտորեն վիճարկելով մրցավարների որոշումը»։
«Ռոման» 41 միավորով 8-րդն է Ա Սերիայում։ Մոուրինյոն ստիպված կլինի բաց թողնել «Սպեցիայի» (փետրվարի 27) և «Ատալանտայի» (մարտի 5) դեմ խաղերը: