«Այս պահին Հայաստանի դպրոցական ուումնական պլաններում ադրբեջաներեն սովորեցնելու ծրագիր չկա». Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, չեմ հասկանում»,- նշեց նախարարը։
«Ադրբեջանում հայոց լեզուն կարծես թե բավականին լավ է ուսումնասիրվում»,- ընգծեց Վահրամ Դումանյանը։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››, որի «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։