Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական»
БлогосфераԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները, որոնք, ինչպես հայտնի է, Երևանում մասնակցում էին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստերին, այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Այս մասին սոցցանցում իր միկրոբլոգում հայտնել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Թահիր Միրկիշիլին։
«Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, ինչպես գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։
Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,- գրել է Միրկիշիլին։