«Էս պսակն ընդե՛ղ դրեք». Սասուն Միքայելյանն այցելեց Եռաբլուր
ВидеоԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Մինչեւ հարգանքի տուրք մատուցելը, նա մի շարք կարգադրություններ է տվել Սպարապետի շիրիմի մոտ. «Էս պսակն ընդե՛ղ դրեք․ մեր դրոշն ընչի՞ եք ընդեղ դրել»:
ԵԿՄ-ականները նաեւ միջոցառում կանցկացնեն Եռաբլուրում, որին մասնակցում են Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները:
Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր փոխնախարարների հետ այցելել Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: