Թենիսիստ Խաչանովը Instagram-ի իր էջից հեռացրել է Ռուսաստանի և Հայաստանի դրոշները
ՍպորտԹենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջից հեռացրել է Ռուսաստանի և Հայաստանի դրոշները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Instagram-ի էջից Ռուսաստանի դրոշը հանել էր Դանիիլ Մեդվեդևը, ով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը։ Երկու թենիսիստներն էլ Twitter-ի իրենց էջերում պահպանել են Ռուսաստանի դրոշները։
Խաչանովի հաջորդ մրցաշարը կլինի Ինդիան Ուելսում (ԱՄՆ) «Մասթերս»-ը, որը կմեկնարկի մարտի 10-ին։