Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ
ПолитическиеՄարտի 6-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Քաթարի Պետության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ։ Այս մասին հայտնում է Քաթարում ՀՀ դեսպանությունը։
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` ս.թ. մարտի 9-10-ը Դոհա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված հարցերի լայն շրջանակ։