Ե՞րբ է քաղաքականությունը մտել համաշխարհային սպորտի մեջ. շախմատիստ Կարպովը դեմ է ՄՕԿ-ի որոշումներին
ՍպորտՌուս շախմատիստ, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը քննադատաբար է արտահայտվել Ռուսաստանից ժամանած մարզիկների վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումների մասին։ Նա դժգոհ է սպորտի մեջ քաղաքականության միջամտությունից։
«Ես դեռ մի հարց ունեմ՝ ե՞րբ է քաղաքականությունը մտել համաշխարհային սպորտի մեջ, այն, ինչ հիմա կատարվում է, կապ չունի Պիեռ դե Կուբերտենի պատվիրանների հետ, նրանք զրկված են խաղերից»,-ասել է Կարպովը:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը խորհուրդ է տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին՝ մերժել ռուսաստանցիներին մրցումներին մասնակցելու թույլտվությունը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության տարածքում բազմաթիվ մրցումներ չեղյալ են հայտարարվել, իսկ ռուս պարալիմպիկ մարզիկներին թույլ չեն տվել մասնակցել Պեկինի խաղերին։