Արշակունյաց պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել են
Чрезвычайный случайԱյսօր՝ մարտի 16-ին, ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտա թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել են մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
ԱԻՆ-ը պարզում է հրդեհի բռնկման պատճառները: