ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն այլ տեղեկություններ չի հայտնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:
Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: