«Որևէ մեկը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու կամ որևէ հայտարարություն անելու, որը կկանխորոշի Արցախի մաս լինելը Ադրբեջանին»
ОбществоԱյսօր՝ ապրիլի 6-ին, 5165 շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության դիմաց: Շարժման անդամները պահանջում են, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը:
5165 շարժման համահիմնադիրներից մեկը՝ Մենուա Սողոմոնյանն, ասաց, որ Կառավարության դիմաց են, որպեսզի իրենց ուղերձը հասցնեն Բրյուսելին, որտեղ այսօր կայանալու է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը.
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի տերը Արցախի ժողովուրդն է, և ոչ մեկը, անգամ, Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի ժողովրդի անունից ստորագրելու կամ անելու որևէ հայտարարություն, որը այս կամ այն կերպ կկանխորոշի Ադրբեջանին Արցախի մաս լինելը: Մեր քաղաքական ակցիայի նպատակը մարդաշատությունը ապահովելը չէ: Մենք ցանկանում ենք այս կարևորագույն հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել, նրանց ոտքի հանել և համախմբել այս օրակարգով»,- ասաց նա: