Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Հետհեղափոխական Հայաստանի օլիգարխիայի և մոնոպոլիայի նոր «դեմքերը»

Аналитический
Հեղափոխության օրերին ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոններից հայտարարում էր, որ իր թիմի հաջողության դեպքում նոր իշխանությունները ոչ միայն վերացնելու են օլիգարխիան, այլ նաև անելու են ամեն բան` բացառելու համար հին օլիգարխների փոխատեղումը և նրանց փոխարեն նոր օլիգարխների և մենաշնորհների ձևավորումը։ Այդ խոստումը, սակայն, գրվեց սառույցին, քանի որ Հայաստանում մենաշնորհը պահպանեց իր կայուն դիրքերը, փոխվեցին միայն այդ մենաշնորհի դեմքերը
 
Դիցուք, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Փաշինյանը աճեցնում է իր նոր օլիգարխին` «Գոլդեն Փելասը» գնած Նարեկ Նալբանդյանին։ Ըստ մամուլի` վերջինս հանդիսանում է ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերը։ Նրան ներվեց ինչպես ձվի շուկայում դեմպինգը, որը հանգեցրեց «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկայի փաստացի սնանկացմանը, այնպես էլ Սևանի հանրային լողափերի սպասարկման մենաշնորհը տրվեց հենց Հարությունյանի ընկերությանը։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ըստ մամուլի հրապարակումների հաջողության իրենով է արել Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսը: Տվյալ բիզնեսը այնպիսին է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները, որոնց ժամանակին էլ այն պատկանում էր, բայց ունի Սարգսյանը:
 
Ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայություններ իրականացնելու գործում նույնպես յուրահատուկ մենաշնորհ է ձևավորվել։ Հեղափոխությունից հետո այդ աշխատանքը վստահում են միայն «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ին, որի ղեկավարը` Բագրատ Բադալյանը, աշխատում է կառավարությունում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ 2020 թվականի փետրվարին նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ից այն ժամանակ դեռևս  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն էր։
 
Կառավարությունը հաջողեց մենաշնորհ հաստատել անգամ հԴՄ-ի մատակարարման ոլորտում։ ՊԵԿ-ը ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին ուղղորդում էր ՀԴՄ սարքեր ձեռք բերել «Սմարթ Սոլյուշնս» և «Փաքս Թեքնոլոջի» ընկերություններից, որոնք փոխկապակցվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմների հետ։
 
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել բանանի շուկայում։ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի Քեթրին Գրուպը զգալիորեն զիջել է դիրքերը, և այժմ շուկայում կա ևս մեկ համարժեք ընկերություն։ Եվ ահա այստեղ մեկ էական նրբերանգ. 2017թ. փետրվարին, երբ Փաշինյանը պատգամավոր էր, ՊԵԿ-ին էր դիմել նման հարցումով. «Ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթղթերով ՀՀ բանան ներկրող են հանդիսանում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն և «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն: Հարց. Արդյո՞ք այս երկու ընկերություններն ունեն ընդհանուր սեփականատերեր կամ շուկայի բաժանման վերաբերյալ պայմանավորվածություններ (պայմանագրեր)»: Տեսնես` Փաշինյանն իր այդ հարցի պատասխանը գտա՞վ, և այդ դեպքում ի՞նչ կասի` հիմա բանանի շուկայում ևս բացարձակ մենաշնորհ կա՞, թե ոչ: Առավել ևս հաշվի առնելով, որ անցած տարվա կտրվածքով` բանանի շուկայում արձանագրվել է գործող սուբյեկտների թվի կտրուկ նվազում` 40-42-ից մինչև 28:
 
Պետական գնումների ոլորտը նույնպես մենաշնորհի տակ է հայտնվել և այն պատկանում է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի եղբորը։ «Ո՞ւմ ձեռքին են կենտրոնացած պետական գնումները» հոդվածում 168.am-ը գրել էր, որ ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։ Գագիկ Ջանջուղազյանը հոդվածում նշվում է որպես ՓԲԸ-ի փաստացի տերերից մեկը:
 
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո էլ պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը էլեկտրաէներգիայի մատակարարի լիցենզիա է տվել Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերություններին։ Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է և Կարեն Կարապետյանի փեսան:
 
Նոր Հայաստանի ՊԵԿ-ում, կարծես թե, նույնպես մոնոպոլ ընկերություն է ձեւավորվել։ Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։ Արդեն փակվել են «Ուրբան» մաքսային տերմինալը եւ Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձեւակերպման բաժինը․ այդ գործառույթները կիրականացվեն «Յունիսերվ»-ի միջոցով։ Մամուլը գրել էր, որ ընկերությունը ստեղծվել է 2018 թ․ վերջին, եւ հետեւում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։
 
Ակնհայտ է, որ հին մոնոպոլիաները արմատախիլ անելու և նորերի ձևավորումը կանխելու գործում Փաշինյանը չի հաջողել, նույնը կարելի է ասել օլիգարխների նոր կաստայի ձևավորման մասին: Հետևելով նախկինների ավանդույթին՝ Փաշինյանը իր շուրջ աճեցնում է արդեն յուրային օլիրգախներ և մոնոպոլիստներ...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное