Հաջորդ հանրահավաքը լինելու է վճռորոշ՝ գալու ենք այստեղ և մնալու ենք հրապարակներում․ Սեֆիլյան
Общество«Պետք է որսալ ճիշտ պահը․․․ մենք հասնելու ենք մեր նպատակին, ոչ միայն հասնելու ենք մեր նպատակին՝ հնարավորինս հասնելու ենք անցնցում կերպով»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Այսքան տարի պայքարել ենք, ես խնդրում եմ մեր պայքարող ժողովրդին մի որոշ ժամանակ ևս համբերել։ Խոսքը վերաբերում է շաբաթներին։ Ընդամենը մոտիկ ապագայում այդ պահը լինելու է»,-շարունակեց նա։
Սեֆիլյանը նշեց, որ հաջորդ հանրահավաքի օր չեն հայտարարելու, որովհետև հաջորդ հարահավաքը չի լինելու «հերթական հանրահավաք»։
«Հաջորդ հանրահավաքը լինելու է վճռորոշ հանրահավաք։ Գալու ենք այստեղ և մնալու ենք հրապարակներում, մինչև չհեռացնենք այս սրիկաներին, այս դավաճաններին, զուգահեռաբար չստեղծենք ազգային կառավարություն»,- եզրափակեց ԱԺԲ խորհրդի անդամը։
Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, այնուհետև ԱՄՆ դեսպանատուն։