Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

ՔՊ-ական նորընտիր համայնքապետերը «լծվել» են խոշոր բիզնեսի շահերը սպասարկելուն

Analytical
Ամիսներ առաջ ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ին մեծ դժվարությամբ, սակայն հաջողվեց իր ձեռքը վերցնել մի շարք համայնքների կառավարումը։ Թվում էր, թե այս համայնքներ նոր հեղափոխական շունչ կգա, համենայնդեպս այդպես էին խոստանում ՔՊ-ական թեկնածուները քարոզարշավի ընթացքում։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նրանք այս մեկ երկու ամսվա մեջ մոռացել են հանրությանը տված խոստումները։ Դրանցից մեկն էլ համայնքներում առկա բնապահպանական խնդիրների լուծումն էր, բայց, արի ու տես, որ պաշտոնները ստանձնելուց անմիջապես հետո նոր համայնքապետերը ձեռնամուխ եղան իրենց համայնքներում հանքերի շահագործման դաբրոներ տալուն։
 
Դիցուք՝ «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Սիսիանի բազալտի հանքավայրը. «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին։ Միակ հիմնադիրն ու մասնակիցը Արմեն Բադալյանն է։ Վերջինս ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված, նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է։ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։ Դե իսկ Սիսիանի նորընտիր համայնքապետը ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն է։
 
Դեկտեմբերի սկզբին Ջերմուկ խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում Ջերմուկի քաղաքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը։ Վերջինիս համայնքապետ էին նշանակել դեռևս մինչ ընտրությունները, և նա ժամանակ է ունեցել շատ ավելի հիմնավոր պատրաստվելու քարոզարշավին, հատկապես՝ ճոխ խոստումներ շռայլելու մասով։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե ՔՊ-ն, թե ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: Այսօր տեսնում ենք, որ թույլ են տալիս, առնվազն՝ չեն խոչընդոտում Ամուլսարի հանքի վերաբացմանը, այն էլ նույնիսկ նման կարևորության հարցը առանց հանրային քննարկման դնելու: Փոխարենը` հանրային քննարկման է դրվում դիցուք՝ պուրակի բարեկարգման ծրագիրը:
 
Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերեւակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ։ Ըստ հրապարակման՝ Հանքը նախատեսում են բացել Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ բնակավայրերում։ ՀԲՃ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության անունը «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում եւ պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա: Այս գործը հաջողելու համար էլ ջանք չի խնայում Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանը։
 
Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ Վայքի համայնքապետը ՔՊ-ական Մխիթար Մաթևոսյանն է։
 
Այն բանից հետո, երբ Սպիտակ համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ ՔՊ թեկնածուն, նոր հանքի մասին տեղեկությունները չուշացան։ Համայնքապետարանի օրակարգում է կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկումը։
 
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական համայնքապետերը շատ արագ մոռացան նախընտրական շրջանում իրենց ընտրողներին տված խոստումները և լծվել են խոշոր բիզնեսի շահերի սպասարկմանն` ընդդեմ իրենց համայնքի և համայնքի բնակիչների շահերի....
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular