Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Ձերը պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանն է

Блогосфера

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԵՎ ՈՒՐԱՑՈՒՄ, ԿԱՄ ԼՍԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

ա/Միջազգային հանրությունը  մեզ չի աջակցում,  որովհետև մենք չենք ընդունում   Թուրքիայի մեծագույն դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 
Սա մաքուր թուրք-ադրբեջանական նարատիվ է, միջազգային իրավունքի տգետ ինտերպրիտացիա,  հակապետական դիրքորոշում և մանիպուլյացիա։ Բայց  ավելի շուտ՝ սթափ գիտակցված  խեղաթյուրում, ազգային շահերի ուրացում։ 

«Արցախի խնդիրը երբեք որպես տարածքային խնդիր չի ձևակերպել, այլ խարսխվել է ազգերի ինքնորոշման միջազգային  իրավունքի վրա, այն  ամրագրվել է Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքն ամրագրող հնարաքվեով։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։ 
բ/«խաղաղության»  վարքագիծ, որը  նիկոլը փորձում է հիմնավորել սոցիալ-հոգեբանական մոտիվներով։

Իսկ ու՞ր մնացին քաղաքական/անվտանգային, գոյաբանական/ մոտիվները։ Ո՜չ Բրյուսելում, ո՜չ դրան նախորդող և ոչ մի բարձր մակարդակի հանդիպումներում բանակցային  սեղանի շուրջ նա չի խոսել,  չի փաստարկել և հիմնավորել թուրքական ագրեսիան, վարձկանների, ֆոսֆորային զենքերի, Արցախում իրակնացվող հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետական մակարդակով միջազգային հարթակներով նա չի  բարձրաձայնել այն պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից / Նյու Յորք, Սոչի, Բրյուսել/։

Իսկ սոցիալ-հոգեբանական մոտիվները ներքին օգտագործման են, ուղղված են սեփական ժողովրդի դեմ․ վախի, անելանելիության ու նոր պատերազմի և ցեղասպանության սպառնալիքով նվաստացնել ու ոչնչացնել ժողովրդի դիմադրելու կամքը։ Թե ում է  ձեռնտու  և ում շահերն է ապասարկում այս վարքագիծը, դարձյալ պարզ է, աներկբա։
գ/ Միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել ԼՂՀ կարգավիճակի հարցում  մեր նշաձողը, այդպիսով  ապահովելով մեծ կոնսոլիդացիա։ 

Ե՞վ․․․ իսկ ի՞նչ  բովանդակություն ունի այդ նոր նշաձողը։ Նախկիններին բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու մեջ մեղադրող, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսով (և ոչ միայն) պատերազմը սրընթաց արագացրածը, ի՞նչ քաղաքական բարոյականությամբ և ի՞նչ մանդատով է լիազորված միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը։ 
Իշխանությունների բանակցային բովանդակությունը խարսխված է խաղաղության մերկ մուրացկանության վրա։ Եթե հընթացս կազմաքանդել ես բանակը, հանրային պառակտումը  հասցել  վերբալ քաղաքացիական պատերազմի, եթե  պետականության ինստիտուտների կազմաքանդումն այդքան ցցուն է, միջազգային վարկանիշդ՝ զրո, մնում է քաղաքական մուրացկանությունը, ուր նշաձողեր այլևս չկան։ 

Պարտվածի առջև պայմաններ են դնում, որ թե՝ նշաձողեր․․․ Մանավանդ, երբ այդ պարտվածն հանուն իշխանության պատրաստ է ամեն բանի։
դ/ Աշխարհի շատ ժողովուրդներ կանգ են առել, գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով, արդար են համարում դա։ 

Գուցե աշխարհի շատ ժողովուրդներ գոհ և երջանիկ են, բայց հաստատ ոչ Հայ ժողովուրդը։ Արդար համարե՞լ․․․Սա նշանակում է մերժել և ուրանալ պատմական անցյալը, սա նշանակում  զրոյացնել Ցեղասպանության փաստը, նրա քաղաքական հետևանքները,  հայ ժողովրդի քաղաքական, բարոյական, հոգևոր իրավունքները, արժանապատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն հրաժարվել Անկախության հռչակագրից, այլև օրինականացնել և արդարացնել այսօր Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորամիավորումների ներժուժումը,  շարունակվող ֆաշիզմը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի տարածքների և հատկապես Սյունիքի նկատմամբ չդադարող հավակնությունները։ 

Ոչ, սա ոչ թե  խաղաղության հիմնավորում է, այլ պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքով ժողովրդի վերջնական մանկուրտացում և ստորացում։ 
ե/«44 -օրյա պատերազմից հետո պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, սա է առաքելությունը, խաչը․․․»

Մուրճի, դատական մամլիչի, ռեպրեսիաների, ատելության, համատարած վախի, ծեծուջարդի, ատելության և հայհոյանքի, շանտաժի, փողոցային խուժանի արթնացման, պատերազմի սպառնալիքի, հետպատերազմյան դեպրեսիայի, ազգային ֆրուստրացիայի, ընտրական կեղծիքների, անցյալի հրեշայնացման պայմաններում ընտրվածը մեկ սրբություն ունի և մեկ խաչ․ դա ամեն գնով իշխանությունը պահելու հրեշավոր մոլուցքն է։ Դա քաղաքականությունից բարոյականության իսպառ բացակայության իրողությունն է, դա ազգային շահերի դավաճանության մոլուցքն է, դա անվտանգային և գոյաբանական շահերը կազմաքանդելու մոլուցքն է։ Սա առաջնորդություն է դեպի ոչ մի տեղ․․․

զ/ Չեն բացառվում Հայաստանի և Արցախի դեմ նոր տարածքային պահանջներն ու ագրեսիան․․․
Ավաղ՝ այո։ Այսպես է լինելու քանի դեռ Հայաստանում իշխում է պարտության ուժը, քանի դեռ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում են մարդիկ, ովքեր թուրանական ճարտարապետության կամակատարներն են, ովքեր փառասեր են, տգետ ու ոչնչատեսիլ, ովքեր  սեփական իշխանության համար պատրաստ են ուրանալ անցյալը, սևացնել ապագան, մարդիկ, որոնց ճանապարհին ատելություն է,  մահեր և կործանում, մարդիկ, ովքեր միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու կամք, իմացություն և կորով չունեն։

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ին  և նրա առաջնորդին ոչ ոք մեր ազգային շահերն ուրանալու, մեր արժանապատվությունը նվաստացնելու, պետականության գոյությունն ու  Արցախի ինքնորոշումը հարցականի տակ դնելու իրավունք ու մանդատ չի տվել։
Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное