Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Հենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ) Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն Պետրոսյան Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա 

ՀՀ պետական շահերի պարագայում հակադրել Արցախի շահերը Հայաստանի շահերին` այնքան էլ ազնիվ չէ. ՔՊ-ական պատգամավոր

Քաղաքական

1997-ի ղեկավարության հետ համեմատած ՀՀ այսօրվա ղեկավարությունն իր ներսում տարաձայնություն չունի, վճռական է և միակամ այն նպատակներին հասնելու գործում, որին ձգտում է, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Այսօրվա քաղաքական թիմը հստակ պատկերացնում է խաղաղության գինը, խաղաղության տեսլականը, այն հիմնական ճանապարհը, որով պետք է գնա Հայաստանը»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այս քաղաքական թիմի կառավարման ժամանակ։ «Եթե դիտարկենք մեր ընդդիմադիրների կողմից իրականացվող գործունեությունը, ապա բացառիկ ազատության մեջ են գործում»,– ասել է նա՝ հավելելով, որ  բոլոր հնարավոր մեթոդները, լեքսիկոնը, այդ թվում՝ փողոցային մակարդակի, օգտագործվում է այս իշխանությունների հասցեին, իսկ իշխանությունը որևէ ռեպրեսիա չի կիրառում։

Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ իր համար ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը 44-օրյա պատերազմն էր, որը ցույց տվեց սնանկությունն այն ամենի, ինչ ասում էին նախկին իշխանությունները, այն տեսլականը, որ նրանք առաջարկել էին ժողովրդին։ «Այն գինը, որը վճարեց ՀՀ ժողովուրդը, և հայկական բանակը, դա ապացույց էր, որ մենք պետք է սթափվենք, վերադառնանք իրերն իրենց անուններով կոչելու դաշտ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, թե իշխանությունն Արցախը հանձնում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքեց՝ ասելով, որ ընդդիմության տված գնահատականներն իրենց քաղաքական շահերին սպասարկող գնահատականներն են, որովհետև իշխանությունն այս պահին առաջնորդվում է ներկա իրողություններով։

«Երբ Հայաստանի ու Արցախի սահմանն ընդհանուր էր մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, երբ հայկական զորամիավորումները կանգնած էին Արցախի և Ադրբեջանի միջև, այդ ժամանակ մի իրավիճակ էր, երբ ՀՀ–ն կարողանում էր ակտիվորեն մասնակցել ու ակտիվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, որը կոչվում է Արցախի անվտանգության երաշխավոր, իրադարձությունները զարգացան այնպես, որ մեր Զինված ուժերը չկարողացավ դիմակայել ադրբեջանական հարվածին, և հիմա մեր և Արցախի միջև տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, և մենք հանձնելու որևէ բան չունենք, Արցախն այս պահին գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ»,– ասել է նա։

Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ հանրային ցանկացած հայտարարություն, կոչ, որը վերաբերում է Արցախի քաղաքական կարգավիճակին, հասարակական, ներքին կյանքի սրմանը, պարզապես սպառնում է Արցախում ապրող մարդկանց կյանքին։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն է իր բնականոն ավարտին հասցնել խաղաղության դոկտրինը, որովհետև խաղաղության դոկտրինի պայմաններում առաջին հերթին դադարում է ռազմական գործոնը լինել առօրյա։

«Մենք իրականացնում ենք մի քաղաքականություն, որն այս պահին բխում է ՀՀ պետական շահերից։ ՀՀ պետական շահերի պարագայում հակադրել Արցախի շահերը Հայաստանի շահերին` այնքան էլ ազնիվ չէ։ Հայաստանի պետական շահերը պահանջում են, որպեսզի ինքը շատ արագ և արդյունավետ հասնի մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պռոբլեմների բացակայություն»,– ասել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների Ես քվեարկել եմ հօգուտ ինձ, որովհետև վստահ եմ եղել՝ շահերի բախում չկա. Հովակիմյան Ցուցարարները մտան ԵՊՀ. ուսանողներին իրազեկում են Տավուշում տեղի ունեցող դեպքերի մասինՆիկոլի հիմար մտքերը մի արտաբերեք, չարիքը Երևանում է, նա ձեռք է տալիս բոլորին, կամազուրկ մարդ է պետքԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումԲարեկամության կամուրջներ Ռուսաստանի կառավարությանն առնթեր ֆինանսական համալսարանումՎերջին շաբաթներին իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ (տեսանյութ)Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՄի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)Դուք սատանային եք ծառայում, ոչ թե Հայաստանին. հոգևորականը՝ ոստիկաններինՈստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծումՍա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ ՀակոբյանինԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվելՉինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՀատիկ-հատիկ պատասխան եք տալու, որ թուրքին բերիք, դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու. Դանիելյան Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, ԱրագածոտնիցՈւսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն
Ամենադիտված