Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը. Վահան Քերոբյան
VideoԻմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Քանի որ իսկապես խնդիրը սուր է վարձակալության շուկայում, ուզում էի կոչ անել, որ ինչքան հնարավոր է շուտ կառավարության կողմից առաջարկվող գործիքը մտցնել շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը կարողանա զսպել բարձր գնաճ: Արդյունքում ՀՀ քաղաքացիները, որոնք երկար ժամանակ վարձում էին բնակարաններ, իրենք են փողոցում հայտնվում»,-ասաց նա: