Հարավային Աֆրիկայում սաստիկ ջրհեղեղներից մոտ 400 մարդ է մահացել (լուսանկարներ)
ФотографииՀարավային Աֆրիկայում շարունակվում են զանգվածային ջրհեղեղներից փրկվածների որոնումները։ Բնական աղետը խլել են մոտ 400 մարդու կյանք: «Հարավային Աֆրիկան ուրբաթ օրը շարունակել է ջրհեղեղից փրկվածների որոնումները, որոնք խլել են գրեթե 400 մարդու կյանք»,- հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Ջրհեղեղների հետևանքներից տուժել է մոտ 40 հազար մարդ, մասնավորապես՝ շուրջ 13,6 հազար մարդ մնացել է անօթևան։
ԿվաԶուլու-Նատալ նահանգում ջրհեղեղի հետևանքով՝ վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, դադարեցվել է ջրի մատակարարումը և խափանվել է Աֆրիկայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկի՝ Դուրբան նավահանգիստի բնականոն աշխատանքը:
Այն բանից հետո, երբ նահանգը հայտարարվեց աղետի գոտի, հարավաֆրիկյան իշխանությունները 68,3 մլն դոլար են հատկացրել աղետի հետևանքները վերացնելու համար։