Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
ОбществоՀիդրոօդերևութաբանությն և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.48 մ (17.04.22 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 22 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.145մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 17-ը ներառյալ՝ 41.626 մլն. մ³: