Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախն իր կազմում լինի․ Սեյրան Օհանյան
Политические«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև Խորհրդային միության փլուզման ժամանակահատվածում Ադրբեջանի հետ մեկտեղ ինքնորոշվել է։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևիցե կապ չունի Արցախի հետ։ Դա անցկացվել է հանրաքվեով և շուրջ 30 տարի Արցախն ինքնորոշված՝ դե ֆակտո իր տարածքում ապրել ու զարգացել է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի, որովհետև եթե ցանկանար, նա իր գործողությունների մեջ կգնար խաղաղության։ Դրա փոխարեն, այդ խաղաղության քողի տակ, նա անընդհատ շարունակում է իր ճնշումները Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա»,- ասաց Օհանյանը։