ՌԴ-ում Վլադիմիր Կարա-Մուրզային սպառնում է 15 տարվա ազատազրկում
РоссияՌուս քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի դեմ քրեական գործ է հարուցվել բանակի մասին կեղծիքներ տարածելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովը։
Նրա խոսքով, ընդդիմադիրին տարել են ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչություն հարցաքննության։ Հոդվածի ձևակերպումը՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկատվության հրապարակում», այն նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Ապրիլի 12-ին Վլադիմիր Կարա-Մուրզան 15-օրյա վարչական կալանքի է ենթարկվել ոստիկաններին չենթարկվելու համար։ Նա, լսելով նրանց կոչը, «փոխեց շարժման հետագիծը, արագացրեց քայլերը»։