Արթուր Դավթյանը Գլխավոր դատախազի պաշտոնում կրկի՞ն կառաջադրվի
Политические«Ժամանակն արդեն մոտենում է, բայց դեռ չի մոտեցել». Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այս տարի սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման 6 տարին և նա ևս մեկ անգամ առաջադրվելու իրավունք ունի, եթե խմբակցությունների կողմից նման առաջարկ լինի. արդյո՞ք իշխող խմբակցությունն իրեն առաջարկ կանի, թե ոչ, կամ ասել են, որ այլևս իրեն չեն տեսնում այդ պաշտոնում։
«Հետևաբար կա օրենքով նախատեսված ժամկետներ, կան օրենքով նախատեսված ընթացակարգեր։ Դրա մասին ոչ կոռեկտ եմ համարում, ինչպես նաև ժամանակային առումով վաղ եմ համարում խոսելը»,- հավելեց Գլխավոր դատախազը:
Լրագրողի պնդմանը, թե եղել է, որ նրան ասեն, որ չեն առաջադրելու իր թեկնածությունը, դատախազը պատասխանեց.
«Պատասխանս կրկնեմ, իմ կողմից այդ հարցին անդրադառանալը դեռ շատ վաղ է»,- եզրափակեց Արթուր Դավթյանը: