«Սիրելի՛ երիտասարդներ, ոտքի՛ կանգնեք». Վանեցյանը հայտարարեց` երեկոյան անակնկալ է սպասվում
Видео«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց, որ այսօր Երևանի տարբեր հատվածներում լինելու է իրազեկման երթ, իսկ երեկոյան ժամը 18։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։
Հրապարակմանը կից Վանեցյանը գրել է.
«Սիրելի՛ երիտասարդներ,
Ոտքի՛ կանգնեք, տե՛ր կանգնեք երկրին և պետությանը:
Իմացեք և մեկընդմիշտ հիշեք՝ դուք եք այս երկրի տերը, դուք եք այս երկրի ապագան:
Սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում»: