Ով է Օդեսայում ձերբակալված պատգամավորը. մանրամասներ
WorldՈւկրաինական լրատվամիջոցները վերջապես խոստովանել են, որ Օդեսայում կալանավորված պատգամավորը կապ չունի Նատալյա Պոկլոնսկայայի հետ։
Խոսքը Մարիուպոլի քաղաքային խորհրդի «Կյանքի ընդդիմադիր հարթակ» կուսակցության ղեկավար Վլադիմիր Կլիմենկոյի մասին է, որը մեղադրվում է «Ռուսաստանի Դաշնությանը օգնելու մեջ»։
Ինչպես հաղորդում է «Ուկրաինական News»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, նա իսկապես ամուսնացած է եղել Ղրիմի դատախազի հետ, բայց ոչ թե Պոկլոնսկայայի, այլ մեկ այլ պաշտոնյայի հետ։
Ավելի վաղ ինքը՝ Պոկլոնսկայան, ասել էր, որ չի ճանաչում այն տղամարդուն, ում լրատվամիջոցներն անվանել են իր նախկին ամուսին։