Դատախազությունն ընդդիմության առաջնորդներին ու ցուցարարներին զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀաշվի առնելով վերոգրյալ իրողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։
Գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին խստորեն զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելոց, այդ թվում՝ հավաքների մասնակիցների անվտանգությունն ապահովող և իրենց ծառայողական պարտքը կատարող իրավապահների, ինչպես նաև քաղաքացիների հետ հնարավոր բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։