Ակցիայի ժամանակ հրմշտոցից լրագրող է վատացել
SocietyԱյսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով տարբեր փողոցներ: Ակցիաներից մեկի ժամանակ վատացավ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը:
Ներկաներն օգնություն ցուցաբերեցին, ջուր ցողեցին դեմքին, որ ուշի գա: Ոստիկանները լրագրողին գրկած տեղափոխեցին շտապօգնության մեքենան:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: