Կա՛նգ առ, Նիկո՛լ, հրաժարակա՛ն տուր․ ԱԽՔ-դ երեկ ասում է՝ դիմում եմ Ալիևին, էլ ի՞նչ հողեր ես ուզում
Общество«Բոլոր խաչմերուկները փակեցինք, ու պետք էր տեսնել, թե ինչ վայրագ բռնությամբ էին ոստիկանները քաշքշում մարդկանց։ Բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել, նաև Արմեն Աշոտյանը և այլ տարբեր քաղաքական գործիչներ։ Սա ոստիկանապետություն չէ, սա մենթապետություն է, որն ապրում է իր հոգեվարքը։ Փաշինյանին թվում է, որ փողոցներ փակել ու անհնազանդության ակցիաներ անելն իր խունտայի արգանդում է ծննդաբերել, և որ միայն իր թիմը կարող է անել». Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս միացել է ակցիային: