Մեսսին դեմ է արտահայտվել Ռոնալդուի՝ «ՊՍԺ» տեղափոխությանը
Спорт«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին բացասաբար է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «ՊՍԺ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին նույնիսկ պատրաստ է հեռանալ ակումբից, եթե իրեն միանա 37-ամյա պորտուգալացին։ Սակայն ինքը՝ Ռոնալդուն, դեմ չէ Մեսսիի հետ դուետով հանդես գալուն։
«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ով վաղուց էր երազում Ռոնալդուին հրավիրելու մասին, ամառային տրանսֆերային պատուհանում կփորձի գրավել հարձակվողին «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ալ-Խելաիֆին նշել է նաև, որ զգուշացրել է Մեսսիին և նրա ներկայացուցիչներին 34-ամյա հարձակվողին չվաճառելու մտադրության մասին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունում արգենտինացին փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։