Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. ՀՀ ոստիկանություն
SocietyԱյսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են: